Nordwind ավիաընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Անթալիայում (լուսանկար)
Ռուսական Nordwind ավիաընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել թուրքական Անթալիայում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով անանուն աղբյուրի:
Գործակալության զրուցակիցը տեղեկացրել է, որ ինքնաթիռը թռիչք էր իրականացնում առանց ուղևորների, անձնակազմի շրջանում տուժածներ չկան:
AirportHaber պորտալի տվյալներով` դեպքը տեղի է ունեցել A321 ինքնաթիռի հետ:
Մոսկվայից չվերթ կատարած ինքնաթիռի օդաչուն հայտնել է ինքնաթիռում ծխի առկայության մասին և արտակարգ վայրէջքի հարցում հղել: Վայրէջք կատարելիս վնասվել է ինքնաթիռի ֆյուզելյաժը:
Անթալիայում Ռուսաստանի հյուպատոսարանում հաստատել են կատարվածը` նշելով, որ տուժածներ չկան:











