Պակիստանում մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ
Պակիստանի Քվետտա քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել, 21-ը վիրավորվել, հաղորդում է GeoTV հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել է երեկոյան՝ Գուսաբադի շրջանում։ Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք տուժածներին հիվանդանոց են հասցրել։
Ոստիկանությունն այժմ հետաքննում է պայթյունի պատճառը։ Իրավապահ մարմինները շրջափակել են շրջանը և սկսել միջադեպի հետաքննությունը:










