Սլովենիայում այրել են Թրամփին «ծաղրող» փայտե արձանը

16:53 • 10.01.20

Սլովենիայում այրել են պոպուլիզմի վտանգավորությունը խորհրդանշող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փայտե արձանը, հայտնում է independent.co.uk կայքը:

Աշխատանքի հեղինակ Թոմաս Շլեգելն արձանը ստեղծել էր խորհրդանշական կարմիր փողկապով, շեկ մազերով և կապույտ կոստյումով, ինչպես նաև Թրամփի ձեռքը վեր պարզած դիրքով, որը հիշեցնում էր հայտնի Ազատության արձանը: Շլեգելի խոսքով` այն ստեղծել է, քանի որ մարդիկ մոռացել են, թե ինչի համար է Ազատության արձանը:

«Ցանկանում եմ մարդկանց պոպուլիզմի զարթոնքի մասին հայտնել, դժվար է Դոնալդ Թրամփից ավելի լավ պոպուլիստ գտնել»,- նշել էր նա:

Գրեթե 8 մետր բարձրությամբ հսկա ֆիգուրը հրկիզվել է անհայտ անձանց կողմից: Այժմ իշխանությունները փնտրում են կատարվածի պատասխանատուներին: