Լրացուցիչ ժամանակ ենք ցանկանում. թող աշխատողներ ունենան, որ կարողանանք մաքսազերծել մեքենաները. ավտոներկրողների բողոքի ակցիան` ՊԵԿ-ի շենքի դիմաց
Ավտոներկրողների բողոքի ակցիա են կազմակերպել Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց` պահանջելով լրացուցուցիչ ժամանակ, որպեսզի իրենց ներկրած մեքենաները մաքսազերծեն 2019 թվականի գներով:
«Աշխատողներ չեն տրամադրում, բոլորս կանգնած ենք այդ խնդրի առաջ, որ բրոկերներ չկան, մի բրոկեր ասում է`այնքան գործ ունեմ, չեմ հասցնում: Մենք մինչև դեկտեմբերի 31-ը բերել եմ, մաքսազերծել եմ, բայց բրոկերները չեն հասցնում»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցները նշում էին, որ ակնկալում են, որ վերջապես վարչապետի հետ այս հարցին լուծում տան: «Լրացուցիչ ժամանակ ենք ցանկանում. թող աշխատողներ ունենան, որ կարողանանք մաքսազերծել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը և նշեց, որ իրենք ժամանակին բերել, օրենքի սահմաններում հասցրել են մաքսազերծել:
«Վարչապետն ասումա` եկեք, ներդրեք: Տղաս ուզում է գա դրսից, բայց օրենք եք հանում, գոնե աշխատողներ ունեցեք, պարզաբանեք»,-ասում էին ակցիայի մասնակիցները:










