Ասադը հետմահու պատվո շքանշան է շնորհել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին հետմահու պարգևատրել է պատվո շքանշանով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայի վարչապետի հայտարարությանը:
«Այդ շքանշանով պարգևատրումը վկայում է գեներալ Սոլեյմանիի և Իրանում նրա եղբայրների հանդեպ Սիրիայի նախագահի խոր հարգանքի մասին»,- գործակալությունը մեջբերում է երկրի վարչապետ Իմադ Խամիսի խոսքը, որով նա հանդես է եկել Թեհրանում Իրանի առաջին փոխնախագահ Էսհան Ջահանգիրիի հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածների հետևանքով:










