Հելսինկիում Finnair-ի անձնակազմի անդամը ընկել է կայանված ինքնաթիռից և վնասվածքներ ստացել
Ֆինլադնիայի մայրաքաղաք Հելսինկիի «Վանտաա» օդանավակայանում Finnair ավիաընկերության անձնակազմի անդամն ընկել է կայանված А320 օդանավից, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Տրանսպորտային միջոցներում դժբախտ պատահարների հետաքննության բյուրոյի (Otkes) հաղորդագրությունը:
«Otkes-ը նախաքննություն է սկսել հունվարի 13-ին օդանավակայանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի առնչությամբ: Լուրջ միջադեպ է տեղի ունեցել ինքնաթիռի անձնակազմի անդամի մասնակցությամբ, որն ընկել է A320-ից և վնասվածքներ ստացել»,- ասվում է հաղորդագրությունում:
Աղբյուրը չի մասնավորեցնում, թե ինչ վնասվածքներ է ստացել անձնակազմի անդամը: Կատարվածի պահին օդանավում ուղևորներ չեն գտնվել, այնտեղ միայն անձնակազմն է եղել:










