Վրաստանի խորհրդարանի 2 հայ պատգամավորի տուգանել են հայտարարագրերը ոչ ճիշտ լրացնելու համար

23:37 • 13.01.20

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Հենզել Մկոյանն ու Սամվել Մանուկյանը տուգանվել են հայտարարագրերը լրացնելիս ոչ ճիշտ կամ ոչ լիարժեք տեղեկություն տրամադրելու համար: 

Ինչպես հայտնում է rusarminfo-ն, Հանրային ծառայության բյուրոն 607 հայտարարագիր է ստուգել, որից հետո մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը տուգանվել է երեք կետերով: Սամվել Մանուկյանն էլ տուգանվել է 4 կետով:

Հայ պատգամավորներին մեղադրում են բանկային հաշիվներ չտրամադրելու, հայտարարագրում ընտանիքի անդամներին չնշելու, ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամտի ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելու համար: 

Աղբյուրը նշում է, որ պաշտոնատար անձանց 237 հայտարարագրերը դրական են գնահատվել, 254 պատգամավորի տուգանել են, 75-ը նախազգուշացվել են: