«Նրանք են մեղավոր ԱՄՆ-ում տեղի ունեցող կործանարար իրադարձությունների համար». Ալեք Բոլդուինը մեղադրել է Թրամփի կողմնակիցներին
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներին՝ ասելով, որ նրանք են մեղավոր «ԱՄՆ-ում տեղի ունեցող կործանարար իրադարձությունների համար», գրում է Fox News-ը:
Բոլդուինը, որը վերջին տարիներին հայտնի է Saturday Night Live հաղորդման շրջանակում Թրամփի նմանակումներով, Twitter-ում հայտարարել է, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող կործանարար իրադարձությունների, ինչպես նաև բարոյական անկման համար պատասխանատու են նրա 63 միլիոն ընտրողներն ու աջակիցները, որոնք 2016-ին Թրամփին ընտրեցին ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Իր գրառման մեջ հոլիվուդյան դերասանը նշել է, որ ամերիկյան ժողովրդավարությունը միշտ պայքարի թատերաբեմ է եղել:
«Այն պահանջում է զգոն ու հետևողական կարգավորում և շարունակական կարեկցանքի դրսևորում, որը թույլ կտա ապահովել մեր հասարակության երկարաժամկետ առողջությունը»,- գրել է Բոլդուինը:
«Երկրի բարոյական փլուզման բեռն ընկած է Թրամփի աջակիցների ուսերին»,- հայտնել է նա և հավելել. «Կրակի, ջրհեղեղների և երկրաշարժերի նման նա ավերում է, ավերում է իր բնույթով: Հենց Թրամփի ընտրողներն են մեղավոր՝ հատկապես նրանք, ովքեր պատրաստվում են վերընտրել նրան»:










