Ադրբեջանցի օպերային երգիչը հերքել է հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ էթնիկ պատկանելիության պատճառով հանդես չգալու տեղեկությունները (լուսանկար)

12:52 • 14.01.20

Հայտնի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, հերքել է նախօրեին տարածված տեղեկություններն առ այն, թե ինքը հրաժարվել է հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ հանդես գալ Դրեզդենի պետական օպերայում` էթնիկ պատկանելիության պատճառով:

«Սիրելի ընկերներ, ես ադրբեջանցի եմ, և ես իմ հստակ տեսլականն ու կածիքն ունեմ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց իմ քաղաքական հայացքները երբեք չեն անդրադառնում իմ մասնագիտության ու իմ գործընկերների վրա: Խոսքերիս վառ ապացույցն է այն, որ ես Մեծ թատրոնում բազմիցս բեմ եմ դուրս եկել Մարիա Գուլեգինայի և Գևորգ Հակոբյանի հետ»,- Instagram-ում գրել է օպերային երգիչը:

Նա նաև հրապարակել է Դրեզդենի Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոախիմ Ֆրեյի հայտարարությունը, որում նշվում է, որ Դրեզդենի օպերան պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի հետ 2020 թվականի փետրվարի 7-ին Դրեզդենի պետական օպերայում ելույթի համար:

Ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով» հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

«Ու՞ր ենք հասել... ազգությամբ ադրբեջանցի, սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ երգիչ Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,- նշել էր Հասմիկ Պապյանը:

 

 
 
 
View this post on Instagram

SemperOperaball firmly rejects accusation against Yusif Eyvazov The organisers of SemperOperaball firmly reject the accusation that the singer Ruzan Mantashyan will not perform at the 15th SemperOperaball on 7 February 2020 due to her nationality. Prior to this, it had been alleged that the Azerbaijani tenor Yusif Eyvazov, who will sing at the gala in Dresden's Semper Opera House, had refused to appear at SemperOperaball together with the Armenian artist on the grounds of her nationality. The artistic director of SemperOperaball, Hans-Joachim Frey, however, strongly condemned the accusation as an insinuation. At no time had there been a contract with Ruzan Mantashyan for a performance at SemperOperaball on 7 February 2020. Nor did Yusif Eyvazov ever make the collaboration with a fellow singer dependent on her origin. However, it is now assumed that there may have been misunderstandings in communication with Ms Mantashyan’s agencies. "The appeal of SemperOperaball lies precisely in the fact that for many years now its programme has featured artists in a wide variety of constellations from the most diverse countries of origin, including Armenia," said Hans-Joachim Frey, adding that “the ball is known for its cosmopolitanism. Statements of a different kind are not true. Yusif Eyvazov is held in high esteem, especially as a cosmopolitan artist and honest man.” P.S.: Dear All, as an Azerbaijani, I have a strong view on the political situation between Armenia and Azerbaijan. But my political opinion has never and will never influence my work on stage. I have worked with Armenian colleagues like Maria Guleghina and Gevorg Akopyan and others . So, please - don’t change the facts and don’t believe those who do!STOP PROVOCATION!!

A post shared by Yusif Eyvazov Tenor Official (@yusif_eyvazov_official) on

Ադրբեջանցի օպերային երգիչը հերքել է հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ էթնիկ պատկանելիության պատճառով հանդես չգալու տեղեկությունները (լուսանկար)