Եղվարդի մորգը փակեցին, մանկատները փակեցին, հիմա էլ ծննդատները․ Կառավարությունը ժողովրդին հավաքել ու ջարդուխուրդ է անում․ եղվարդցիները քաղաքի ծննդատան փակման դեմ բողոքի ակցիա արեցին (տեսանյութ)

10:22 • 14.01.20

Եղվարդի հիվանդանոցի բակում Եղվարդի բնակիչները բողոքի ակցիա արեցին։ Նրանք պահանջում էին չլուծարել Եղվարդի ծննդատունը։ 

Եղվարդի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում բողոք հայտնեց, որ իշխանությունները փակել են նաև Եղվարդի դիահերձարանը․ «Մանկատները փակեցին, հիմա էլ ծննդատները, կերան էս ժողովրդին։ Կառավարությունը ժողովրդին հավաքել ու ջարդուխուրդ է անում»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, Եղվարդի հիվանդանոցի բուժաշխատողները և եղվարդցիները դարձյալ բողոքի ակցիա էին անում՝ ընդդեմ ԱՆ՝ Եղվարդի ծննդատունը փակելու որոշման։