«Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը». Արման Թաթոյանն իր ցավակցությունն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ

18:54 • 17.01.20

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ցավակցությունն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ:

«Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:

Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:

Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով»,- ասված է գրառման մեջ: