Մահացել է աշխարհի «ամենափոքր» մարդը (տեսանյութեր, լուսանկարներ)

23:15 • 17.01.20

Կյանքի 28-րդ տարում մահացել է աշխարհի ամենափոքր մարդը` Խագենդրա Տապա Մագարը: Այս մասին տեղեկացնում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը:

Խագենդրա Տապա Մագարը ծնվել է 1992 թվականին Նեպալում:

67,08 սանտիմետր հասակով Մագարը ճանաչվել էր աշխարհի ամենափոքր մարդը, որը կարողանում է ինքնուրույն շարժվել: Առաջին անգամ նա Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է 2011 թվականին: Խագենդրան 7 սանտիմետրով բարձրահասակ էր կոլումբացի Ջունրեյ Բալաուինգայից, սակայն վերջինս հիվանդության պատճառով չէր կարողանում ինքնուրույն կանգնել ու տեղաշարժվել:

«Խագենդրան շատ արագ է գրավել հասարակության ուշադրությունը և 2011 թվականին նշանակվել է տուրիզմի ոլորտում Նեպալի բարի կամքի դեսպան: Ընկերների խոսքերով նա վերջին շրջանում պայքարում էր սրտի խնդիրների և ասթմայի դեմ: Հունվարի 16-ին նա հոսպիտալացվել էր Նեպալի Manipal հիվանդանոցում, որտեղ էլ հունվարի 17-ին տեղի ժամանակով 15:00-ին մահացել է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիմա շարժունությունը պահպանած աշխարհի ամենափոքր մարդու «կոչումը» անցել է կոլումբացի Էդուարդ Նինյո Էրնանդեսին, ում հասակը կազմում է 70,21 սանտիմետր:

 

 

Shortest-man-living-mobile-with-marco-and-certificate.jpg

Shortest-man-living-Khagendra-Thapa-Magar-with-shortest-woman-living-Jyoti-Amge.jpg

WORLDS-SHORTEST-MAN-COLLAGE-1 copy.jpg