«Ժամանակն ավելի սարսափելի է դառնում». Տվերում գերմանացի զինվորի նամակ են գտել
Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզի Էմմաուս գյուղի հին տներից մեկի ձեղնահարկում գերմանացի զինվորի նամակ են գտել, որը գրվել է 1943 թվականի սեպտեմբերին, հայտնում է «Тверьлайф» ամսագիրը:
Որոնող-վերակառուցող Սերգեյ Բաուերի խոսքով` դա անձնական նամակ է, որը, հավանաբար, ուղղված է եղել զինվորի կնոջը:
«Ժամանակն ավելի սարսափելի է դառնում: Մի սարսափից անցնում ենք մյուսին: Այսօր` կեսօրին, ես զեկույց ստացա այսօրվա հարձակման մասին: Սակայն, ոչ մի մանրամասն բան: Իմացա միայն մեքենաների քանակի ու ժամի մասին»,- ասվում է նամակում:
Նամակի տեքստից դատելով` կարելի է ասել, որ գերմանացի զինվորականները չեն կասկածել ԽՍՀՄ նկատմամբ հաղթանակի հարցում:
«Վերջնական հաղթանակից մենք, անկասկած, հեռու չենք»,- գրել է զինվորը:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Էմմաուս գյուղը Կալինինի (ներկայում` Տվեր) ազատագրման համար կատաղի մարտերի կենտրոն է եղել:











