Թուրք ցանցահենները «կոտրել են» Հունաստանի կառավարական մի շարք կայքեր

00:23 • 18.01.20

Թուրք ցանցահենները «կոտրել են» Հունաստանի կառավարական մի շարք կայքեր: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով iefimerida.gr-ին:

Հարձակման են ենթարկվել Ազգային հետախուզական ծառայության, ԱԳՆ-ի, Ֆինանսների նախարարության, խորհրդարանի և այլ կայքէջեր

Պարբերականի տվյալներով՝ հարձակման հեղինակները «Anka Neferler» անվանումը կրող թուրք ցանցահեններն են: Համապատասխան ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նաև «կոտրված» էջերի հղումները: 

Հարձակման պատճառ են դարձել պաշտոնական Աթենքի դիրքորոշումը և Հունաստանի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած սպառնալիքները:

ԱԳՆ-ի, Ֆինանսների նախարարության, խորհրդարանի և Ազգային հետախուզական ծառայության կայքերը ժամանակավորապես չէին գործում: Սակայն, հաղորդվում է, որ այս պահի դրությամբ արդեն կառավարական կայքերի բնականոն աշխատանքը վերականգնվել է: