ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան փաստի առթիվ ՔԿ-ում հարուցված քրգործով նախաքննությունը շարունակվում է

11:11 • 18.01.20

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հարությունյանի մահվան դեպքից անցել է շուրջ 4 ամիս. 2019թ.-ի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:59-ին ահազանգ էր ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին:

Դիակի կողքին հայտնաբերվել էին «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել էին վկաներ։  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ։