Գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ՔԿ

09:33 • 24.09.19

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հայկ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետ է եղել 2003 - 2008 թվականներին։ Գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակ ուներ և ցուցմունք էր տվել այդ գործով։