Նովոսիբիրսկից Վիետնամ թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել. բոլոր ուղևորները տարհանվել են

02:42 • 18.01.20

ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքից Վիետնամ թռչող ինքնաթիռի ուղևորներին տարհանել են թռիչքի սկզբում շարժիչներից մեկում վառելիքի բռնկման պատճառով: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների շրջանային ծառայություններին:

 

«Նախնական տեղեկություններով՝ գործի գցելիս ինքնաթիռի շարժիչներից մեկի վառելիքը բռնկվել է: Անձնակազմը բերվել է հրդեհաշիջման վիճակի, ուղևորները տարհանվել են, ոչ ոք չի տուժել»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ ինքնաթիռում դեպքի պահին 180 մարդ է եղել: Չվերթը սպասարկող ավիաընկերությունից չեն հստակեցրել հաջորդ թռիչքի ժամը: Հայտնի է, որ թռիչքը, որը կիրականացվի մեկ այլ օդանավով, հետաձգվել է 12 ժամով: