Ավստրալիայի արևելյան ափերին հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք հանգեցրել են ջրհեղեղների (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալիայի արևելյան Քուինսլենդ նահանգում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք հանգեցրել են ջրհեղեղների: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Հաղորդվում է, որ նման հորդառատ անձրևներ «100 տարին մեկ անգամ են լինում»: Շատ ճանապարհներ փակվել են, նահանգի հարավ-արևելյան քաղաքներում փակվել են այգիները, տրանսպորտն աշխատում է խափանումներով, մարդիկ ստիպված են հեղեղված փողոցներում նավակներով տեղաշարժվել:
Միևնույն ժամանակ, հարևան Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում շարունակվում են անտառային հրդեհները: Շատ բնակիչներ այնտեղ մնացել են առանց էլեկտրականության, տեղահանված բնակիչներն էլ չգիտեն` արդյոք իրենց տներն ավերվել են, թե ոչ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ամիսներ շարունակ անտառային հրդեհների թիրախում հայտնված Ավստրալիայի որոշ հատվածներում օրերս երկար սպասված անձրև է տեղացել:

















