Իրաքում սկսվել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումները. Կան զոհեր և վիրավորներ

01:34 • 18.01.20

Նվազագույնը 2 մարդ է զոհվել և ավելի քան 20-ը տուժել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցուցարարների և ուժայինների միջև բախումների ընթացքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով արաբական «Ալ Արաբի» հեռուստաալիքին:

«Երկու ցուցարարներ զոհվել են, մի քանի տասնյակն էլ տուժել են Բաղդադում իրաքյան անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ բախումների ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում:

Իրաքյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բախումներ են եղել Իրաքի մայրաքաղաքի կենտրոնական Աթ Թահրիր հրապարակի մոտակայքում գտնվող Աս Սանաք կամրջի մոտ:

Իրաքի զինված ուժերի ներկայացուցչի խոսքով՝ «կարգազանցները հարձակվել են Աս Սանաքի շրջանի ճանապարհային արգելափակումների ուղղությամբ, անվտանգության ուժերը նրանց նկատմամբ ոչ մահացու միջոցներ են կիրառել»: