2019-ին բանկերի տրամադրած վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նվազել է և հասել ռեկորդային ցածր ցուցանիշի. Նիկոլ Փաշինյան (ինֆոգրաֆիկա)

18:03 • 07.02.20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է ժամկետանց վարկերին։

«ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%։

Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին»,– գրել է վարչապետը։