Օդի աղտոտվածությամբ աշխարհի 30 առաջատար քաղաքներից 21-ը միևնույն երկրում են գտնվում

03:43 • 26.02.20

Հրապարակվել է AirVisual-ի օդի աղտոտվածության վերաբերյալ 2019-ի զեկույցը, որի համաձայն՝ Հնդկաստանը ևս մեկ անգամ առաջ է անցել ամենաաղտոտված օդով քաղաքների թվով:

Ինչպես փոխանցում է CNN-ը, օդի աղտոտվածությամբ աշխարհի 30 առաջատար քաղաքներից 21-ը գտնվում են Հնդկաստանում, մինչդեռ Չինաստանը շարունակում է բարելավել իրավիճակն իր քաղաքներում:

Ուտար Պրադեշ նահանգում գտնվող Գազիաբադ քաղաքը ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված քաղաք, որտեղ օդի որակի ցուցանիշը վնասատու  PM2.5 մասնիկների կոնցենտրացիայի փոխարեն 2019-ին կազմել է 110.2:

Ինչպես երևոիմ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենամյա ցուցակներից, վատ իրավիճակում են գտնվում Հարավային Ասիան, Հարավարևելյան Ասիան և Միջին Արևելքը, որտեղ 355 քաղաքներից միայն վեցն են համապատասխանում ԱՀԿ-ի որակի ցուցանիշներին:

Օդի աղտոտվածության մակարդակով առաջատար երկրներն են Բանգլադեշը, Պակիստանը, Մոնղոլիան, Աֆղանստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Բահրեյնը, Չինաստանը, Իրաքը: