Կոմիտասի պողոտայում Daewoo-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Daewoo մակնիշի 06 LO 046 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Կոմիտասի պողոտայում՝ «Արաբկիր» հանրախանութի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 55 տարեկան տղամարդ հետիոտնի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










