Էջմիածնի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչները ահազանգում են առևտրի կենտրոն կառուցելու համար ծառահատումներ են փորձում իրականացնել

20:50 • 23.03.20

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վռամ  Կոստանյան փողոցի թիվ 4 և 6 շենքերի բնակիչները  ահազանգում են՝ շենքեի հարակից տարածքում առևտրի կենտրոն կառուցելու համար պատրաստվում են ծառահատում իրականացնել: Tert.am-ի հետ զրույցում բնակիչներից Օֆելյա Քոչարյանն ասաց, որ այսօր ոստիկանների ուղեկցությամբ ցանկացել են ծառահատում իրականացնել, սակայն շենքերի բնակիչները թույլ չեն տվել:

«Վաղն էլ գալու,  վաղն էլ թույլ չենք տալու:  Դեռ փետրվարի 21-ին քաղաքապետարանում մեզ քննարկման էին հրավիրել Վռամ Կոստանյան 4/55 հասցեում խանութի կառուցման հետ  կապված առաջարկություններ ներկայացնելու համար, մենք  նշել էինք, որ ծառահատումներին դեմ ենք, հանդիպմանը մասնակցում էր Քաղաքաշինության  բաժնի պետը, մեզ վստահեցրեցին, որ  ծառահատումներ չեն իրականացվի: Հիմա , եթե շենքի բոլոր  բնակիչները դուրս գան չթողեն, պիտի ասեն, որ զանգվածային միջոցառումեր  թույլ չի տրվում անցկացել, բա թույլ տանք ծառահատում իրականացվի՞»,-ասաց նա:

Բնակիչը մանրամասնեց, որ  փետրվարին, բացի  քաղաքաշինության վարարության պետի հետ հանդիպումից  հանդիպում են ունեցել  նաև  Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ, ով ևս  վստահեցրել է, որ  ծառահատումներ չի իրականացվելու:

«Մենք խոստումների  ձայնագրությունը ունենք, փորձում են օգտվել  արտակարգ դրությունից և բնակիչներին փաստի առաջ կանգնեցնել»,-ասաց նա: