Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է արտակարգ ռեժիմով, որի նախկին հակատուբերկուլյոզային մասնաշենքը ամբողջությամբ վերածվել է մեկուսարանի

18:44 • 23.03.20

Այս օրերի ընթացքում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը» աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Շիրակի մարզպետարանի կայքից։

Հիվանդանոցի նախկին հակատուբերկուլյոզային մասնաշենքը ամբողջությամբ վերածվել է մեկուսարանի, որտեղ իրականացվում են նմուշառման և մեկուսացման գործընթացներ։ Վերոնշյալ գործառույթների իրականացմանն անցած օրերի ընթացքում աջակցել են Շիրակի մարզում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ, տնտեսվարողներ և անհատներ։
Այս փուլում կարևոր է բոլորի աջակցությունը։