Հնդկաստանում տեսախցիկը ֆիքսել է գետում լվացք անող կնոջ վրա կոկորդիլոսի հարձակման պահը (տեսանյութ)
Հնդկաստանում կոկորդիլոսը հարձակվել է գետում լվացք անող տարեց կնոջ վրա, ինչից հետո 70-ամյա տուժածը հոսպիտալացվել է:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, ականատեսները, որոնք տեսագրել են հարձակման պահը, անմիջապես սկսել են օգնության կանչել:
Գիշատիչը, տեսնելով մինչև ծնկները գետը մտած և լվացք անող կնոջը, բռնել է նրա ոտքը, այնուհետև նրան քաշել-տարել է ջուրը: Դա տեսնելով՝ մի քանի տղամարդ օգնության են շտապել: Սկզբում նրանք կոկորդիլոսին հարվածել են փայտերով, իսկ հետո անմիջական պայքարի մեջ մտել կենդանու հետ: Դա կոկորդիլոսին ստիպել է բաց թողնել զոհին:
Նշվում է, որ հարձակման հետևանքով հնդկուհին վնասվածքներ է ստացել մեջքի և ոտքերի հատվածներում: Կինը հոսպիտալացումից ժամեր անց մահացել է:










