Դերասանուհի Բարբարա Բրիլսկան հերքել է օնկոլոգիական հիվանդություն ունենալու մասին լուրերը
Հայտնի լեհ դերասանուհի Բարբարա Բրիլսկան հերքել է օնկոլոգիական հիվանդություն ունենալու մասին տեղեկությունները․ դերասանուհին այս մասին հայտնել է «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Ո՛չ, ի՞նչ ուռուցք։ Օ՜, Աստված իմ։ Ինչ տարօրինակ լուրեր են»,- զարմացել է 78-ամյա դերասանուհին։
Այժմ դերասանուհին բնակվում է Վարշավա քաղաքում։ Նա հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով կարանտինի մեջ է գտնվում։
Լեհ դերասանուհի Բարբարա Բրիլսկան առավել հայտնի է դարձել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում մարմնավորած Նադյա Շեվելյովայի դերով։










