Հրապարակվել են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Մադրիդում կորոնավիրուսով ախտահարվածներին հիվանդանոցների հատակին պառկած (լուսանկարներ)

17:22 • 23.03.20

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ կադրեր, որոնք արվել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի հիվանդանոցներում և ցույց են տալիս՝ ինչպես են կորոնավիրուսով ախտահարվածները նախքան բժշկի սենյակ հասնելը ստիպված պառկած մնացել միջանցքների հատակին:

Նշվում է, որ հիվանդանոցներում վարակակիրներն այնքան շատ են, որ բուժանձնակազմը չի հասցնում նրանց ընդունել:

Լուսանկարներում երևում է, որ մարդիկ, հատակին պառկած, հազում են, ոմանք էլ միացված են թթվածնային ապահովման սարքին: Բացի այդ, հիվանդները չափազանց մոտ են իրար նստած՝ չպահպանելով սոցիալական հեռավորության մասին կոչը:

Շոկային լուսանկարներն արվել են Infanta Leonor և Severo Ochoa de Leganes հիվանդանոցներում:

Պարբերականը մանրամասնում է, որ Իսպանիայում կա 33 089 վարակակիր, գրանցվել է մահվան ավելի քան 2000 դեպք: Մահերի 58 տոկոսն արձանագրվել է Մադրիդում: Նշվում է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված ճգնաժամը կոլապսի շեմին է հասցրել երկրի առողջապահական համակարգը: Իսպանիան Եվրոպայում համավարակի նոր օջախ դառնալու վտանգի տակ է:

 

This photo, believed to have been taken at the Severo Ochoa de Leganes Hospital in Madrid shows patients on the floorPatients were lying on the floor of a corridor in this hospital in Madrid, with Spain's death toll from the coronavirus outbreak surging 27 per cent to pass 2,000 todayThe scenes were reportedly recorded at the Infanta Leonor Hospital and the Severo Ochoa de Leganes Hospital in the Spanish capital Madrid and show patients lying on the floor coughingPatients can be seen lying on the floors of the corridors with face masks on and bedsheets below them

People can be heard coughing in the packed corridor as other patients sit on the rows of chairs