Ստամբուլում կինը, որը կասկածվում է կորոնավիրուսով վարակված լինելու մեջ, հիվանդանոցի պատուհանից ցած է նետվել

14:12 • 23.03.20

Ստամբուլում Դերյա անունով կինը հազի բողոքով դիմել է քաղաքի հիվանդանոցներից մեկը, որտեղ կորոնավիրուսի թեստ է հանձնել: Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Կինը, որին խնդրել էին սպասել սենյակում մինչ թեստի պատասխանների ստացումը, որոշ ժամանակ անց նետվել է պատուհանից` փորձելով փախչել:

Պատուհանից նետվելուց հետո կինը տաքսի է կանգնեցրել և փորձել փախչել, սակայն դեպքին ականատես ոստիկանը ճանաչել է տաքսու վարորդին, զանգահարել է նրան և խնդրել կնոջը փոխանցել իրավապահ մարմինների աշխատակիցներին: