Բժիշկ-վարակաբանը հայտնել է, թե ինչպես է պետք կրել բժշկական դիմակը՝ չվարակվելու համար
Բժիշկ-վարակաբան Իրինա Չերնիշևան Вечерняя Москва պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, թե դեպքում է անհրաժեշտ բժշկական դիմակ կրել և նշել է այն սխալները, որոնք զրոյացնում են այդ պաշտպանիչ միջոցի օգտակարությունը:
Մասնագետը կոչ է արել առողջ մարդկանց դիմակ կրել միայն այն դեպքում, եթե հարկ կա խնամելու հիվանդի: Պաշտպանիչ միջոցը կարելի է կրել նաև հազալիս կամ փռշտալիս:
Միևնույն ժամանակ բժիշկը նշել է, որ դիմակ կրելու իմաստը կորչում է, եթե չհետևենք ձեռքերի հիգիենայի: «Եթե դիմակ կրեք, սակայն չլվանաք ձեռքերը, ապա կարող եք վարակվել»,- զգուշացնում է Չերնիշևան:
Նա հավելել է, որ չի կարելի ձեռքով հպվել պաշտպանիչ միջոցին առանց նախապես լվանալու և մշակելու ձեռքերը հակասեպտիկ նյութով: Նրա խոսքով՝ այդ պարագայում պետք է անմիջապես դեն նետել դիմակը փակ տարայի մեջ և լավ լվանալ ձեռքերն օճառով:
Մասնագետը խորհուրդ է տվել նախապատվություն տալ շնչառական դիմակներին, քանի որ դրանք ամուր են հպվում դեմքին՝ փակելով քիթն ու ծնոտը:










