Ծովահենները Գվինեական ծոցում ուկրաինացի նավաստիների են պատանդ վերցրել
Ծովահենները Գվինեական ծոցում պատանդ են վերցրել MSC Talia F նավի 7 ուկրաինացի նավաստիների: Այս մասին տեղեկացնում է Seafarers journal պարբերականը:
Նավի վրա ընդհանուր առմամբ գտնվել է անձնակազմի 17 անդամ: Հարձակման ժամանակ ծովահենները կարողացել են նրանցից 7-ին պատանդ վերցնել: Նախնական տվյալներով` բոլոր պատանդներն էլ Ուկրաինայի քաղաքացիներ են:
Պատանդների ճակատագիրը դեռևս անհայտ է, նավը շարունակել է իր ճանապարհը:
Վերջին օրերին սա ծովահենների միակ հարձակումը չէ Գվինեական ծոցում գտնվող նավերի վրա: Մի քանի օր առաջ նրանք հարձակվել էին այս ջրերում խարիսխ գցած STENA IMPORTANT նավի վրա: Այս նավի անձնակազմին հաջողվել է փրկել, նրանք անվտանգության մեջ են:










