Իսպանիայում կորոնավիրուսից 462 մարդ է մահացել վերջին մեկ օրում. El Pais
Իսպանիայում կորոնավիրուսից 462 մարդ է մահացել վերջին մեկ օրում, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել երկրի համար համաճարակի բռնկման օրվանից ի վեր:
Ինչպես հաղորդում է El Pais-ը, երկրում վարակակիրների թիվը ներկա պահին կազմում է 30 089 մարդ. վերջի մեկ օրում հիվանդների թիվն ավելացել է 16 տոկոսով: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում 2355 մարդ է գտնվում, 3555 մարդ ապաքինվել է:
Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 2182-ի: Իսպանիան երկրորդ ամենատուժած երկիրն է Եվրոպայում՝ Իտալիայից հետո:
«Մենք հետևում ենք վերջին 3-5 օրում հիվանդանոցներում ծանրաբեռնվածության աճին: Գագաթնակետին, հավանաբար, կհասնենք այս շաբաթ»,- ասել է արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող Ֆերնանդո Սիմոնը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունը նախօրեին որոշել է 15 օրով երկարաձգել երկրում սահմանված բարձր պատրաստականության ռեժիմը: Այն կգործի մինչև ապրիլի 11-ը:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի փոխվարչապետ Կարմեն Կալվոն հոսպիտալացվել է շնչառական վարակով: Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանները հայտնի կդառնան ավելի ուշ:










