Թուրքիայում ահաբեկչության մեղադրանքով քրդամետ կուսակցության 5 համայնքապետ է ձերբակալվել
Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող 5 համայնքապետ: Այս մասին տեղեկացնում է ahaber.com.tr կայքը:
Թուրքիայի արևելյան շրջանների` Բաթմանի, Սիլվանի, Էրգանիի, Լիջեի և Էղիլի ընտրված համայնքապետերը մեղադրվում են ահաբեկչությանն առնչվող քրեական հոդվածներով:
Տեղեկացվում է, որ Բաթմանի և Սիլվանի քաղաքապետերի փոխարեն պետությունն արդեն պետական կառավարիչներ է նշանակել:
2019 թվականի մարտի 31-ին Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններում քրդամետ կուսակցությունը հաղթանակ էր տարել 65 համայնքում: Մեկ տարվա ընթացքում նշված 65 համայնքների ղեկավարներից 36-ը ահաբեկչությանն առնչվող քրեական հոդվածներով ձերբակալվել են ու ազատվել պաշտոններից, նրանց փոխարեն նշանակվել են պետական կառավարիչներ:










