Ուկրաինացի պատգամավորը հայտարարել է, որ երկրի առողջապահության նախարարը լքում է պաշտոնը

17:09 • 23.03.20

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ երկրի առողջապահության նախարար Իլյա Եմեցը լքում է իր պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Առողջապահության նախարար Եմեցը լքում է իր պաշտոնը»,-գրել է Գոնչարենկոն Telegram-ի իր էջում:

Պատճառների և այլ մանրամասների մասին պատգամավորը չի խոսել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ուկրաինայի առողջապահության նախարար Իլյա Եմեցը 112.ua-ին տված հարցազրույցում 65 տարեկանից բարձր անձանց համեմատել էր դիակների հետ։ Եմեցն ընդգծել էր, որ ֆինանսիստները միջոցները հաշվարկելու ժամանակ չպետք է հույսները դնեն 65-ն անց մարդկանց վրա: