ԱՄՆ ռազմածովային ուժերի նավ-հոսպիտալը կուղարկվի Լոս Անջելես

11:28 • 23.03.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմածովային ուժերի նավ-հոսպիտալը կուղևորվի Լոս Անջելես` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այս մասին տեղեկացնում է businessinsider.com կայքը:

«Mercy նավը կուղարկվի Լոս Անջելես` շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար»,-հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ զինվորականները հայտարարել էին, որ Mercy-ն մի քանի օրվա ընթացքում պատրաստ կլինի լքել ԱՄՆ արևելյան Վիրջինիա նահանգի ափը, որպեսզի օգնի կորոնավիրուսից առավել տուժած շրջաններին:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: