Իտալացի ինժեներները 3D տպիչի օգնությամբ դայվինգի դիմակները վերածում են թթվածնային դիմակների՝ հիվանդանոցներին անհրաժեշտ բժշկական պարագայով ապահովելու համար

22:42 • 23.03.20

Իտալացի ինժեներները դայվինգի համար նախատեսված դիմակներից բժշկական թթվածնային դիմակներ են պատրաստում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում հիվանդանոցներին օգնելու համար:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ինժեներները բժշկական պարագաները պատրաստում են 3D տպիչով ստեղծված շնչառական փականների օգնությամբ: Բրեշիա քաղաքում գործող ստարտափի մասնագետներն այս նախաձեռնությամբ հանդես են եկել, որ որպեսզի հիվանդանոցներում անհրաժեշտ սարքավորման պակաս չլինի:

Նշվում է, որ բժշկական սարքի կարևորագույն մասը 3D տպագրության միջոցով ստացված փականներն են, որոնք դիմակը միացնում են թթվածնի խողովակին:

Ընկերությունում օրական 100 այդպիսի փականներ են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել հիվանդության պատճառով ճգնաժամի կենտրոնում հայտնված երկրի բժիշկներին հոգ տանել հիվանդների մասին:

Իտալիան կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկիրն է Եվրոպայում, որտեղ մահացության ցուցանիշը գերազանցել է 5400-ը: