Առանց այս նախագծի հնարավորություն չենք ունենալու հստակ և արդյունավետ միջոցներով կանխարգելել կոնորավիրուսի տարծումը. Վլադիմիր Վարդանյան

12:45 • 23.03.20

Առանց Քրեական օրենսգրքի ու Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի փոփոխությունների նախագծերի փաթեթի, որով իրավական պատասխանատվություն է սահմանվում նոր կորոնավիրուսի համավարակի ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար, հնարավորություն չենք ունենալու հստակ և արդյունավետ միջոցներով կանխարգելել վարակի տարծումը:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբկցության պատգամվոր Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ նախագծում ամրագրված նորմերն այն մինիմալ ստանդարտներն են նախատեսում, որոնց միջոցով հնարավոր է ապահովել այն անձանց պատասխանատությունը, ովքեր չեն գիտակցում կորանավիրուսի ազդեցութունը հանրության վրա:

«Առանց այս նախագծի մենք հնարավորություն չենք ունենալու հստակ և արդյունավետ միջոցներ ունենանք կանխարգելելու համար այս վարակի տարծումը»,- նշեց նա:

Այնուհտեև պատգմվորն անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամվոր Գևորգ Պետրոսյանի ելույթին: «Մի փոքր հարցի պետք է անդրադառնամ, պարոն Պետորսյան, ամբողջ նախագծում օգտագործվում է «ակնհայտ հղի կնոջ նկատմամբ» արտահայտությունը և մենք այդպես էլ դիտարկել ենք: Սա տեխնիկական լուծում է: Մինչդեռ պետք է նշեմ, որ այն նախագծում որը նախատեսվում է ներկայցնել նաև ԱԺ և որը շրջանառության մեջ է Կառավարության կողմից, «ակնհայտ հղի» ձևակերպումը չի օգտագործվում, օգտգործվում է պարզապես «հղի» բառը: Բայց երևի թե պետք է ընդունենք որ միասնական եզրութաբանություն պետք է օգտագործենք օրենսդրության մեջ, չշեղվենք քրեական օրեսնդրության տրամաբանությունից և այստեղ «հղի» եզրույթը պետք է դիտարկել որպես «ակնհայտ հղի»»,- նշեց նա:

Նշենք, որ Գևորգ Պետրոսյանը, մասնավորապես, հայտարրել էր. «Բացարձակապես հումորի վերածելու ցանկություն չունեմ, բայց, օրինակ՝ հղի կնոջը վարակելու դեպքին անդրադառնանք, այդ պահին ո՞նց ենք ճշտում՝ հղի կնո՞ջ ենք վարակում, թե ոչ: Պետք է կարևորել մի բան՝ մարդու պատասխանատվությունը կախման մեջ դնել նրա դիտավորությունից»: