Պաշտպանության բանակում ամենօրյա ռեժիմով իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ (տեսանյութ)

10:17 • 24.03.20

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ երկրի զինված ուժերում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող հակահամաճարակային միջոցառումները:

Այդ գործընթացների շրջանակներում ամենօրյա ռեժիմով քլորակրի և պրեսեպտի լուծույթներով կատարվում են սոցիալ-կենցաղային օբյեկտների, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկայի ախտահանիչ գործողություններ: