Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին 24 ժամում ավելացել է 743-ով, ապաքինվածներինը՝ 894-ով

23:28 • 24.03.20

Իտալիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդույթունից մահացածների թիվը վերջին 24 ժամում ավելացել է 743-ով: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հիշեցնելով, որ երկրում նախորդ երկու օրերին մահացության ցուցանիշի նվազում էր նկատվել:

«Այսօր, ցավոք սրտի, 743 մահվան նոր դեպք ենք արձանագրել: Այդպիսով մահացածների թիվը կազմում է 6820 մարդ: Ապաքինվածների թիվն ավելացել է 894-ով՝ հասնելով 8326-ի»,- ասել է Իտալիայի Քաղպաշտպանության հարցերով գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 69 176-ի: Ներկա պահին Իտալիայում ավելի քան 54 000 վարակակիր կա: