Լրագրողների տեղաշարժը չի սահմանափակվի, եթե ունենան բեյջեր

21:26 • 24.03.20

Առաջիկա օրերին աշխատելու ընթացքում լրագրողների տեղաշարժը չի սահմանափակվի, եթե ունենան բեյջեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա նրանք պետք է լրացնեն ձևաթուղթ, կամ ձևաթղթի տրամաբանությամբ ձեռագրով գրված թուղթ: