Էդմոն Մարուքյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված քայլերին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունի հետ: Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
Էդմոն Մարուքյանն ու Չինաստանի դեսպանը հեռախոսազրույցում մասնավորապես անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև վարակի կանխարգելմանն ուղղված քայլերին:
Դեսպանը ներկայացրել է Չինաստանում ձեռնարկվող հակահամաճարագային միջոցառումները, պատմել այլ երկրներին Չինաստանի կողմից ցուցաբերվող հումանիտար աջակցության մասին:
Խոսակցության ավարտին Էդմոն Մարուքյանը ընդգծել է աշխարհում ստեղված նման ծանր իրավիճակում երկրների համագործակցության, համաճարագի կանխարգելման գործում երկու երկրների միջև արդյունավետ փորձի և ինֆորմացիայի պարբերաբար փախանակման կարևորությունը:










