Հրշեջ-փրկարարները մարտի 23-ին մարել են մոտ մեկ տասնյակ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Մարտի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ,
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 400 քմ,
Արարատի մարզի Նոր Խարբերդ-Մարմարաշեն ավտոճանապարհին՝ 8000 քմ, Մասիս քաղաքում՝ 700 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1500 քմ,
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ մոտ 2 հա,
Կոտայքի մարզի Կարենիս գյուղում՝ մոտ 300 քմ,
Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ 2000 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 5000 քմ,
Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ մոտ 300 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:










