Թրամփը պաշտպանիչ դիմակների շուկայում տիրող իրավիճակը «խելագարություն» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին պաշտպանիչ դիմակների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը խելագարություն է անվանել, սակայն խոստացել է, որ շուտով տարբեր իրեր և սարքավորումներ կտարվեն հիվանդանոցներ, գրում է The Hill-ը։
«Պաշտպանիչ դիմակների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի համաշխարհային շուկայում խելագարություն է տիրում։ Մենք օգնում ենք նահանգներին սարքավորումներ ստանալ, բայց դա հեշտ չէ»,-Twitter-ում գրել է Թրամփը։
Թրամփը նաև խոստացել է, որ շուտով տարբեր ապրանքների և սարքավորումների «միլիոնավոր» միավորներ կտեղափոխվեն տարբեր հիվանդանոցներ:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 392 000-ը, 17 138 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը:










