Թուրքիայում ախտահանել են Պոլսո Հայոց պատրիարքարանի շենքը
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Թուրքիայում ախտահանվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի շենքը: Այս մասին գրում է «Հուրրիյեթ» պարբերականը:
Ախտահանման աշխատանքները կատարել են Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները:
Մինչ պատրիարքարանի շենքի ախտահանումը, ախտահանվել էին նաև Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս և Բաքըրքյոյ թաղամասի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցիները:










