Կորոնավիրուսի դեմ պայքարի նոր գործիք հավելվածը ներբեռնելուց և հարցերին պատասխանելուց հետո համաճարակաբանները կգնահատեն տվյալ անձի առողջական վիճակը և համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն. պարետ
Վաղվանից մինչև մարտի 31-ը անցնելու ենք մի փոքր ավելի խիստ սահմանափակումների անձանց տեղաշարժի առոմով։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց տնտեսական գործունեության սահմանափակումների մասին, ըստ որի՝ մինչև մարտի 31-ը գործելու են կենսական նշանակություն ունեցող այն տնտեսական օբյեկտները, որոնք առաջին անհրաժեշտության ծառայություններ են մատուցելու։
Ըստ Ավինյանի՝ այն անձինք, ովքեր իրավունք ունեն աշխատավայրում գտնվելու, անպայման կունենան հնարավորություն այցելել աշխատավայր, բայց պետք է ունենան անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, և մի ձևաթուղթ, որի վրա նշված կլինի, թե քաղաքացին ուր է գնալու, որ ժամին, այցելության վայրի հասցեն և նպատակը, ինչպես նաև վերադարձի ակնկալվող ժամը։
«Ուզում եմ տեղեկացնել որ հնարավորություն կտրվի այցելել առևտրի իրացման վայրեր։ Նաև ուզում եմ ներկայացնել կորոնավիրուսի դեմ պայքարի նոր գործիքների մասին։ Խոսքը մի հավելվածի մասին է, որը կարող եք ներբեռնել Android համակարգով աշխատող սարքավորումներով, իսկ IOS համակարգի համար հասանելի կլինի մի քանի օրից։ Ներբեռնելուց հետո պատասխանում եք հարցաշարի, որը հնարավորինս ինֆորմացիա կտա ձեր առողջական վիճակի մասին»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով` կախված պատասխաններից, համաճարակաբանները կգնահատեն տվյալ անձի առողջական վիճակը և համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն։
Մանրամասները՝ տեսանյութում










