Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 90 տոկոսից ավելին
Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն օրեցօր նվազում է: Ներկա պահին հիվանդանոցներում շարունակում է մնալ 4735 մարդ: Վարակվածների 90 տոկոսից ավելին ապաքինվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալները:
Վերջին տվյալների համաձայն, Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 81 171-ի, որոնցից 73 159-ն ապաքինվել են և դուրս գրվել հիվանդանողներից, ինչը կազմում է 90,13 տոկոսը:
Նշվում է, որ համաճարակի սկզբից ի վեր միայն Հուբեյ նահանգում գրանցվել է վարակման 67 801 դեպք, մահացել է 3160 մարդ, իսկ Չինաստանում, առանց Հուբեյ նահանգի, այս ամբողջ ընթացքում գրանցվել է 13 370 վարակման դեպք, մահացել է 117 մարդ: Վերջին մեկ օրում Չինաստանում գրանցվել է վարակման ընդամենը 78 նոր դեպք:










