ԵՄ երկրները, կախված կորոնավիրուսի տարածման մասշտաբներից, կարող են երկարաձգել երրորդ երկրների քաղաքացիների այցերի արգելքը

17:30 • 24.03.20

Եվրամիության անդամ երկրները, կախված կորոնավիրուսի տարածման մասշտաբներից, կարող են երկարաձգել երրորդ երկրների քաղաքացիների ոչ պարտադիր այցերի արգելքը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ադալբեր Յանցին:

«Սկզբնական որոշումն ընդունվել է 30 օրվա համար, բայց այն կարող է երկարաձգվել` կախված իրավիճակից»,-հայտարարել է Յանցը:

Նա հավելել է, որ ԵՄ անդամ և Շենգենյան գոտու բոլոր երկրները կատարում են այցերի սահմանափակման մասին որոշումը` բացի Իռլանդիայից:

Պատասխանելով ԵՄ այցերի սահմանափակումների վերացման մեխանիզմի վերաբերյալ հարցին ՝ Յանցը նշել է, որ իրավաբանորեն որոշումը յուրաքանչյուր պետություն կկայացնի առանձին, բայց միության անդամ երկրների միջև համաձայնեցմամբ: