Կորոնավիրուսի հարցերով G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 26-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կորոնավիրուսի հարցերով G20-ի գագաթնաժողովը կանցկացվի մարտի 26-ին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Պեսկովը նշել է նաև, որ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Ռուսաստանը և ընդունել է այն:
Մարտի 23-ին մամուլի քարտուղարը նշել էր, որ դեռևս անհայտ է` արդյոք Ռուսաստանը գագաթնաժողովին հանդես կգա որևէ նախաձեռնությամբ, թե ոչ:
«Հանդիպումը» տեղի կունենա տեսազանգի միջոցով և նվիրված կլինի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին:










