Գերմանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել կալանավայրում
Գերմանիայի բանտերից մեկում կորոնավիրուսով վարակվել է բանտարկյալներից մեկը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Funke-ին:
Նշվում է, որ վարակված անձը պատիժը կրում է Համբուրգի բանտում: Նա մեկուսացվել է մյուսներից, կառավարությունը պարզում է, թե ում հետ է նա շփվել վերջին մի քանի օրվա ընթացքում:
Բանտերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Գերմանիայում կասեցվել է դրամական տուգանքները բանտարկությամբ փոխարինելու մասին որոշումների իրականացումը: Բացի այդ, երկուշաբթի բոլոր դաշնային նահանգները դադարեցրել են բանտարկյալների տեղափոխումը մի տարածաշրջանից մյուսը:
Նշվում է նաև, որ կալանավայրերի անձնակազմն արդեն աշխատում է հնարավորությունների առավելագույն սահմանում, և եթե վարակը տարածվի բանտերում, ապա դրանց անվտանգությունն ու գործունեությունը վտանգված կլինի:










