Իտալիայի էկոնոմիկայի նախարարը կոչ է արել օգտագործել Եվրոգոտու փրկության հիմնադրամը՝ կորոնավիրուսից տուժած տնտեսություններին աջակցելու համար

22:51 • 24.03.20

Իտալիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտո Գուալտիերին խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է, որ պետք է օգտագործել Եվրոգոտու փրկության հիմնադրամը՝ առանց որևէ պարտավորվածությունների օգնելու համար կորոնավիրուսից տուժած տնտեսություններին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

«Մենք պետք է օգտագործենք Եվրամիության մակարդակով հասանելի բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ Կայունության եվրոպական մեխանիզմը՝ առանց որևէ պայմանականության»,- ասել է իտալացի նախարարը:   

Վերջինս հավելել է, որ ԵՄ-ն պետք է դիտարկի համընդհանուր պարտքի վերահսկման գործիք ստեղծելու հավանականությունը, ինչին մինչ այս դեմ են եղել մի քանի հարուստ անդամներ:  

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 63 000-ը, մահացածներինը՝ 6000-ը: