Մեծ Բրիտանիան 3 շաբաթ կլինի կարանտինի մեջ. Բորիս Ջոնսոն

02:08 • 24.03.20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիրը երեք շաբաթ կգտնվի կարանտինի մեջ՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի նպաստավոր դարձնելու համար: Այս մասին գրում է BBC-ն:

«Բոլորին տալիս եմ մեկ պարզ ցուցում՝ Դուք չպետք է տանից դուրս գաք: Դա պետք է անեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Չի թույլատրվում միևնույն վայրում գտնվել երկուսից ավել մարդկանց, եթե նրանք մի ընտանիքի անդամներ չեն: Թույլատրվում է լքել բնակարանները միայն բժշկական պատճառներով: Աշխատել կարող եք տանից»,- ասել է Ջոնսոնը:

Նա հավելել է, որ իրավիճակը հսկելու է ոստիկանությունը: Մեծ Բրիտանիայում կարգելվեն խմբակային միջոցառումները՝ հարսանիքներ, կնունքներ և այլն, բացառությամբ՝ հուղարկավորությունների: Կփակվեն մանկական խաղահրապարակները, գրադարանները: